Overview

CRM Հաճախորդների հետ շփումների պատասխանատու Jobs in Yerevan, Armenia at Manassian Consulting Group

Title: CRM Հաճախորդների հետ շփումների պատասխանատու

Company: Manassian Consulting Group

Location: Yerevan, Armenia

Գտնվելու վայրը: Արարատյան 82, Երևան

Աշխատանքի տեսակը: Մշտական

Աշխատանքային գրաֆիկ: Երկուշաբթի-Ուրբաթ, 10:00 — 19:00

Աշխատանքի տիպը: Լրիվ դրույք, գրասենյակային

Փորձաշրջան: Մինչև 3 ամիս

Հիմնական պարտականություններ

1․ Հաճախորդների հետ կոմունիկացիա

  • Պատասխանել մուտքային զանգերին
  • Անհրաժեշտության դեպքում կատարել ելքային զանգեր
  • Դիմավորել և ճանապարհել գրասենյակ այցելած հյուրերին, դասընթացների մասնակիցներին և այլ հաճախորդներին
  • Ստուգել և անհրաժեշտության դեպքում պատասխանել կայքում և կազմակերպության էլ․ փոստերում ուղարկված նամակներին

2․ Բազաների հետ աշխատանք

  • Հավաքագրել էլ.հասցեների և այլ տվյալների բազան՝ մեր կողմից տրված աղբյուրներից և/կամ առաջարկել նոր գործող աղբյուրներ և դրանցից նույնպես հավաքագրել (բազաների հավաքագրման ընթացակարգը և մանրամասները կտրվեն առանձին)
  • Հավաքագրումը հատուկ ֆորմայի excel ֆայլից ներմուծել Mailchimp համակարգ
  • Պարբերաբար կատարել մեյլինգներ Mailchimp համակարգից

3․ Դասերի կամ սեմինարների ժամանակ կատարել բոլոր նախապատրաստական աշխատանքները՝

  • Զանգերի միջոցով ակտիվ հաղորդակցվել բոլոր նախագրանցված անձանց հետ, պարզել, թե ովքեր են մասնակցելու, կազմակերպել վճարման գործընթացները, անպայման ստանալ լոգոները և այլ մեզ անհրաժեշտ տեղեկությունները
  • Վճարումները կատարած և վերջնագրանցումներով հաստատված լինելուց հետո կազմել մասնակիցների ցուցակը՝ դասընթացից կամ սեմինարից 5-7 օր առաջ
  • Գրաֆիկ դիզայներին փոխանցել բոլոր մասնակիցների անունները, պաշտոնները, կազմակերպությունների անվանումներն ու լոգոները՝ ցուցակով
  • Հետևել, որպեսզի գրասենյակում դասերի համար ունենանք անհրաժեշտ պարագաներ (անհրաժեշտության դեպքում նախապես գնել խանութից կամ տեղեկացնել անմիջական ղեկավարին)
  • Դասասենյակը կամ դահլիճը պատրաստել դասընթացի կամ սեմինարի նախորդ օրը կամ նույն օրը՝ մինչ դասընթացը սկսելը՝ ըստ համապատասխան ուղեցույցի
  • Դասերը կամ սեմինարները սկսելու օրը պատրաստ լինել դիմավորելու բոլոր մասնակիցներին և ակտիվորեն շփվել բոլորի հետ

4․ Գրասենյակին վերաբերող կամ տնօրինության հանձնարարությամբ որոշ կազմակերպչական աշխատանքների կատարում

Կրթություն և փորձառություն

  • Բակալավրի աստիճան բիզնեսի կառավարման, հաղորդակցության կամ հարակից ոլորտում
  • Նվազագույնը 1-2 տարվա հաճախորդների սպասարկման փորձ
  • Միջոցառումների համակարգման փորձը ցանկալի է
  • Անգլերենի և ռուսերենի միջին մակարդակի իմացություն

Հմտություններ և կարողություններ

  • Գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ
  • MS Office ծրագրերի, հատկապես Excel-ի իմացություն
  • Էլեկտրոնային մարքեթինգի հարթակների հետ աշխատելու փորձ (նախընտրելի է Mailchimp)
  • Կազմակերպչական և միաժամանակ մի քանի գործ կատարելու ունակություններ
  • Մանրակրկիտ՝ ճշգրիտ գրառումներ իրականացնելու ունակություն
  • Ինքնակազմակերպված՝ խնդիրների լուծման նախաձեռնողական մոտեցմամբ
Upload your CV/resume or any other relevant file. Max. file size: 800 MB.